Մոսկվայի արեւելքում ամանորի գիշերը հնգամյա աղջիկը կոմայում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա ձեռքում հրավառության պայթուցիկն է պայթել:Միջադեպը տեղի է ունեցել Ալթայի փողոցի համար 8 տան մոտ: Ինչպես պատմել են երեխայի ծնողները, պայթյունից հետո  աղջկա մոտ ցնցումներ են սկսվել, որից հետո նա հայտնվել կոմայում: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպիսին է այժմ նրա առողջական վիճակը, չի հաղորդվում:

Այդ ընթացքում ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի առթիվ: Պետք է պարզեն, ինչպես է փոքրիկ երեպայի ձեռքում հայտնվել  հրավառության պայթուցիկը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դրա հետ մեկտեղ ընդհանուր առմամվ ամանորի գիշերը հրավառության պայթուցիկների հետ անզգույշ վերաբերմունքի հետեւանքով Մոսկվայի 40 բնակիչ է տուժել: Ընդ որում 27-ին անհրաժեշտ է եղել տեղափոխել հիվանդանոց, իսկ երեքի վիճակը գնահատվում է ծանր:

Այս կապակցությամբ մայրաքաղաքի գլխավոր վարչությունում եւս մեկ անգամ կոչ են արել մայրաքաղաքի հյուրերին եւ բնակիչներին զգույշ վերաբերվել հրավառության պայթուցկիներին: