Եվրամիությունում 2014 թվականի հունվարի 1-ից նախագահությունը Լիտվայից անցել է Հունաստանին, որը լուրջ տնտեսական խնդիրների առջեւ է կանգնած, որոնք սպառնում են եվրագոտու կայունությանը:
Թվով 5-րդ 6-ամսյա նախագահության ընթացքում Հունաստանի իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել ԵՄ-ում գործազրկության եւ ապօրինի ներգաղթի խնդիրներին:
Բացի այդ, Հունաստանի նախագահության ընթացքում տեղի է ունենալու ԵՄ բանկային միության ձեւավորումը, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախապատրաստումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեփական տնտեսության կայունության համար Հունաստանն արդեն երկու անգամ խոշոր ֆինանսական օգնություն է ստացել միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ շուրջ 240 մլրդ եվրոյի սահմաններում:
2014-ի գարնանը Հունաստանին անհրաժեշտ կլինի ֆինանսական օգնության երրորդ փաթեթը՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ առնվազն 11 մլրդ եվրոյի չափով:





























