Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակը, որը 2006-ից գտնվում է կոմայի մեջ, վատթարացել է :
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Իսրայելական Ynet News պարբերականի տվյալներով՝ պատճառն այն է, որ դադարել են գործել Շարոնի երիկամները: Հաղորդվում է նաեւ, որ մոտ մեկ ամիս առաջ նախկին վարչապետին վիրահատել են, որից հետո նրա վիճակը կայուն էր մինչեւ վերջերս, հաղորդում է Lenta.ru-ն:
Haaretz-ի փոխանցմամբ՝ վիրահատել են Շարոնի կրծքավանդակը: Հունվարին Շարոնի մոտ ուղեղի ակտիվության կտրուկ բարձրացում է արձանագրվել:
Նշենք, որ 85-ամյա Շարոնը կոմայի մեջ է գտնվում 2006-ի հունվարից՝ սրտի կաթվածից հետո:





























