Չինաստանի 35-ամյա քաղաքացին հունվարի 1-ին օդապարիկով հասել է Ֆուցզյան նահանգ, դեպի Սենկակու արշիպելագի վիճելի կղզիներից ամենախոշորի կողմը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի սահմանապահները չճանաչված թռչող օբյեկտի մասին տեղեկատվություն են ստացել: Պարզվել է, որ նա Չինաստանի քաղաքացի է, որը որոշել է օդապարիկով հասնել մինչեւ Ուոցուրիսիմա կղզի, բայց ճանապարհին շեղվել է եւ ստիպված է եղել իջնել ջրի վրա:
Սահմանախախտին չեն պատժել եւ արդեն հանձնել են չինական կողմին:





























