Ֆլամանդացի մոդելյոր Սթեյն Հելսենը, որը «Սարդ-մարդու» հագուստի ստեղծողն է, Բրյուսելում Ամանորի գիշերն ընկել է պատշգամբից եւ կոտրվածքներ ստացել:
Ինչպես հաղորդում է բելգիական Soir պարբերականը, նա ընկել է Royal Windsor հյուրանոցի պատշգամբից:
Ընկնելիս Հելսենը կոտրել է հյուրանոցի մուտքի մոտ գտնվող ապակե սարքավորումը, ապա ընկել կայանված մեքենաներից մեկի վրա:
Gazeta.ru-ն հաղորդում է, որ 2013-ին Հելսենի ընկերությունը բախվել է ֆինանսական դժվարությունների եւ նա ստիպված է եղել դիմել հոգեբանի:
Հելսենն աշխատել է այնպիսի հայտնի մոդելյորների հետ, ինչպիսիք են Վիբիեն Վեսթվուդը, Վալենտինոն եւ Արմանին, ինչպես նաեւ հագուստներ է կարել հոլիվուդյան այնպիսի հայտնի անձանց համար, որոնցից են Ռոբբի Ուիլյամսը, Հյու Գրանտը եւ Կիանու Ռիվզը:





























