Չեխիայում Պաղեստինի դեսպանատանը պայթած չհրկիզվող պահարանը անընդհատ օգտագործվել է: Այս մասին հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Նաբիլ էլ-Ֆահելը: Դրանով նա հերքել է Պաղեստինի ԱԳՆ-ի հայտարարությունը, ըստ որի չհրկիզվող պահարանը շուրջ 20 տարի չի բացվել:
Չեխիայում Պաղեստինի դեսպանի մահվան պատճառը եղել է 20 տարի չբացվող չհրկիզվող պահարանը
Միաժամանակ, մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ դեսպանատանն իսկապես եղել է երկու չհրկիզվող պահարան, որոնցից մեկը չի բացվել ավելի քան 2 տասնամյակ, իսկ երկրորդը միշտ օգտագոևրծվել է: Դիվանագետի խոսքով՝ պայթել է հենց օգտագործվող պահարանը, հաղորդում է Life News-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայի ոստիկանության ղեկավար Մարտին Չերվիչեկը հայտարարել էր, որ իրենց երկրում արգելված են չհրկիզվող պահարանները, որոնք սահմանված կարգով չբացելու դեպքում գործի է դրվում պայթեցման մեխանիզմը: Ոստիկանությունն անմիջապես բացառել է ահաբեկչության վարկածը:
Հիշեցնենք, որ դեսպանը ստացված վնասվածքներից մահացել է հունվարի 1-ին:
Չեխիան առաջին երկրներից էր, որն իր տարածքում Պաղեստինի ինքնավարության դիվանագիտական առաքելությանը տվեց «Պաղեստինի դեսպանատուն» կարգավիճակը:
Չեխիայում Պաղեստինի դեսպանը պայթյունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է





























