Զագրեբում, այսօր՝ հունվարի 2-ին, Գերմանիայի պահանջով կալանավորվել է անկախ Խորվաթիայի հատուկ ծառայության հիմնադիր Յոսիպ Պարկովիչը: Դատարանի որոշմամբ՝ առաջիկա 8 օրերին նա կմնա կալանքի տակ, իսկ այդ ընթացքում կորոշվի նրան Գերմանիայի իշխանություններին հանձնելու հարցը:

Պերկովիչի փաստաբան Անտե Նոբիլոն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է իր պաշտպանյալին կալանելու մասին որոշումը: Նա նշել է, որ հանցագործությունը, որում մեղադրում են Պերկովիչին, շատ վաղուց է եղել, ուստի այս դեպքում կարելի է խոսել վաղեմության ժամկետի լրանալու մասին:

Ինչպես հաղորդում է RBK-ն, Գերմանիայի իշխանությունները Պերկովիչին կասկածում են 1983 թվականին խորվաթ այլախոհ Ստեպան Ջուրեկովիչի սպանության մեջ: Քանի որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Գերմանիայի Վոլֆրատսհաուզեն քաղաքում, Բեռլինում կարծում են, որ Պերկովիչի դատը պետք է կայանա Գերմանիայում: