Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում այրել են Չինաստանի գլխավոր հյուպատոսության դուռը:
Ինչպես հաղորդում է գլխավոր հյուպատոսության կայքը, անհայտ անձը ներխուժել է շենք, հանել բենզինով լի երկու տարա, լցրել դռան վրա եւ այրել: Այդ արարքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, բայց գլխավոր մուտքի դուռը լրջորեն վնասվել է: Հետաքննություն է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Չինացի դիվանագետները դատապարտել են հյուպատոսության վրա կատարված հարձակումը՝ այն համարելով «լուրջ հանցագործություն», որը վնասել է հյուպատոսության գույքը եւ սպառնալիքի տակ դրել հյուպատոսության աշխատակիցների անվտանգությունը:





























