Կիպրոսի պետական հեռարձակող կորպորացիան (CyBC) Ամանորի նախօրյակին գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսի ելույթի փոխարեն մի քանի վայրկյան ցուցադրել է երկրի նախկին նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի ամանորյա ուղերձը: Հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալի համար, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Սխալը արագ նկատվել է եւ ուղղվել: Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է, որ ծառայողական հետաքննություն է սկսվել եւ մեղավորներն անպայման կպատժվեն:

Նիկոս Անաստասիադիսը իշխանության է եկել 2013-ի մարտին կայացած ընտրություններից հետո: 2008-ից Կիպրոսը գլխավորած Խրիստոֆիասը որոշել էր չդնել իր թեկնածությունը, քանի որ նրա կառավարման վերջին տարիներին երկիրը հայտնվել էր խորը ֆինանսատնտեսական ճգնաժամում: