Կիեւում Անկախության մայդանում Նոր տարին նշել են առանց միջադեպերի. Մայդան է այցելել շուրջ 2 մլն մարդ: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Ազգային դիմադրության շտաբի կազմակերպած բրիֆինգի ժամանակ հայտարարել են Արհմիությունների Տան պարետներ, ժողովրդապան պատգամավորներ Ստեպան Կուբիեւը («Բատկիվշչինա»), Միխայիլ Բլավացկին («Ազատություն») եւ Սերգեյ Ավերչենկոն («ՈՒԴԱՌ»):

Պարետները մրցանակներ են հանձնել ուսանողներին, որոնք ողջ գիշեր Մայդանում Ձմեռ պապ ու Ձյունանուշ են աշխատել, հաղորդում է НБН-ն:

Ամանորի գիշերը Մայդանում գտնվողների համար տոնական սեղան ե գցել, որի վրա եղել է սալաթներ, զեյթուն, մսային ուտելիքներ: Բացի այդ, մարդկանց հսկայական տորթ եւ շամպայն են հյուրասիրել: Դեկտեմբերի 31-ի ցերեկը հավաքվածներին 110 հազար բաժին ուտելիք են բաժանել:

Ամանորի գիշերը վառվել է 150 խմ փայտ, 1,5 տոննա վառելիք եւ դուրս է բերվել 140 տոննա աղբ: