Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային մասում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 44 մարդ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցումն նշել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, պայթել է ականապատված «Գրանդ Չերոկի» ավտոմեքենան:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այթյունը որոտացել է Իրանի դեսպանատան մոտ, այն թաղամասում, որտեղ «Հըզբոլլահ» շիա խմբավորման բազմաթիվ օբյեկտներ կան:
Քանդահարյանի խոսքով՝ «Հըզբոլլահ»-ի աղբյուրները հերքել են տեղեկությունը, թե պայթյունի թիրախը եղել է իրենց կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Հիշեցնենք, որ Նախորդ շաբաթ Բեյրութում հզոր պայթյունի հետեւանքով սպանվել էր Լիբանանի ֆինանսների նախարար Մոհամեդ Շատահը: Այդ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր եւս 6 մարդ:
«Ալ Մանար» հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես այրված ու դեֆորմացված մեքենաների շուրջ հավաքված է մարդկանց բազմությունը, հաղորդում է ББЦ-ի ռուսական ծառայությունը:
Բեյրութի կենտրոնում պայթյուն է որոտացել





























