Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ադրբեջանցի թմրասուրհանդակի, ով կուլ է տվել մոտ կես կգ հերոին: Սուրհանդակը կերել է 450 գրամ քաշով 145 փաթեթները:

Ոստիկանության փոխանցմամբ, հետաքննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 28-ամյա երիտասարդ, ով կուլ է տվել փաթեթները: Դրանք նրա մարմնից հանել են բժիշկները: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել: