Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների եւ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով եւ 12-ով:





























