Հունվարի 2-ին, ժամը 06.05-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 խումբը կանչով մեկնել է Նոր Արեշի 12-րդ փողոցի թիվ 172 տուն, որտեղ 1969 թ. ծնված Կամո Մինասյանին հայտնաբերել են մահացած:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կ. Մինասյանը թունավորվել է փայտի վառարանի ծխից եւ մահացել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 06.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1970 թ. ծնված Անդրանիկ Մինասյանին:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` տուժողը թունավորվել է ծխից: 

Կատարվում է հետաքննություն: