Կուբայում հեղափոխությունից հետո առաջին անգամ կղզու բնակիչներին թույլ են տվել ազատ կերպով ավտոմեքենաներ գնել: Նախկինում դրա համար անհրաժեշտ էր կառավարության հատուկ թույլտվությունը: Չնայած կանոնների մեղմացմանը, շատ քչերին կհաջողվի ավտոմեքենա գնել, քանի որ կառավարությունը, որը մեքենաներ վաճառելու մենաշնորհ ունի, շատ բարձր գներ է սահմանել:
Ավտոսրահներից մեկում նոր Peugeot 508-ը վաճառվել է 260 հազար դոլարով, այսինքն միջին գնից 8 անգամ ավելի թանկ: Միաժամանակ, Կուբայի բնակիչների մեծ մասը ամսական վաստակում է մոտ 20 դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քանի դեռ մեքենաներ գնելու թույլտվությունը տալիս էր կառավարությունը, այդ արտոնությունից օգտվում էին միայն բարձրաստիճան պաշտոնյաները, դերասաններն ու մարզիկները: Կուբայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ մեքենաների վաճառքից ստացվող գումարները կուղղվեն հասարակական տրանսպորտի համարակրգի բարելավմանը:





























