Ավելի քան 400 հազար մարդ մնացել են ճանապարհին Տոկիոյի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառով, որը խախտել է երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ Սինկանսեն ճեպընթաց գծխի վրա: Այդ մասին հայտնել է JR երկաթուղային ընկերությունը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին, զվարճանքի կենտրոնում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Կրակը տարածվել է հարեւան շենքերի վրա, տարածվել 1,1 հազար քառակուսի մետր եւ վնասե երկաթուղային կոնտակտային ռելսը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 50 միավոր տեխնիկա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: