Emirates ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռի անձնակազմի անդամները ստիպված են եղել կապել առանձնակի ագրեսիվ ուղեւորին: Ինչպես հաղորդում է News.com.au-ն, միջադեպը տեղի է ունեցել Սինգապուրից Ավստրալիա թռչող օդանավում:
Գերմանիայի քաղաքացի, 54-ամյա Մաթիաս Յորգը մի քանի անգամ փորձել է ծխել թռիչքի ընթացքում, որը տեւել է յոթուկես ժամ: Ուղեկցորդների բոլորին խնդրանքներին նա ագրեսիվ պատասխաններ է տվել, իսկ ինչ-որ պահի պարզապես անկառավարելի է դարձել, եւ անձնակազմի անդամները կապել են նրա ձեռքերն ու ոտքերը:
Բրիսբենի օդանավակայանում նրան ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Նրան ծխելու եւ վիրավորական արտահայտություններ անելու մեղադրանք են առաջադրել: Դատարանը Յորգին ազատ է արձակել՝ վերցնելով անձնագիրը: Նա չի կարող լքել Ավստրալիան, իսկ դատարանի առջեւ կկանգնի հունվարի 10-ին:





























