Հարավային Սուդանի հակամարտող կողմերը Էթովպիաի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բանակցություններ են սկսել հրադադարի շուրջ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով Էթովպիայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրն ու ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշարը պայմանավորվել են ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ բանակցություններ սկսելու կապակցությամբ: Երկու ոկղմերն էլ իրենց ներկայացուցիչներին ուղարկել են Ադիս Աբեբա: Բանակցությունները պետք է սկսվեին երեկ, սակայն հետաձգվել են կառավարական պատվիրակության մի շարք անդամների ուշանալու պատճառով:

Հարավային Սուդանում զինված անկարգությունները սկսվել էին դեկտեմբերի 16-ին, երկրի մայրաքաղաք Ջուբայում: