Հնդկաստանի վարչապետ Մանմոնահ Սինգհը հայտարարել է, որ հրաժարական կտա այս տարվա մայիսին կայանալիք համապետական ընտրություններից հետո, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Համընդհանուր ընտրություններից մի քանի ամիս անց ես կառավարման ղեկը կհանձնեմ նոր վարչապետին»,-ասել է Սինգհը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ իրեն կփոխարինի Գանդիների դինաստիայի նոր սերնդի ներկայացուցիչը, եթե իշխող Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը հաղթանակ տանի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
81-ամյա վարչապետը բազմիցս նշել է, որ իր հավանական փոխարինող է համարում 43-ամյա Ռահուլ Գանդիին: Փորձագետները կարծում են, որ Հնդկական ազգային կոնգրեսը պաշտոնապես իրենց վարչապետի թեկնածուի անունը կհայտարարել հունվարի 17-ին կայանալիք համագումարում:
«Ռահուլ Գանդին մեծ արժանիքներ ունի, եւ ես հույս ունեմ, որ մեր կուսակցությունը այդ որոշումը կկայացնի ճիշտ պահին»,-ասել է Սինգհը:





























