Արդեն 2014թ. Ռուսաստանում կազմավորվելու է անօդաչու ավիացիայի պետական կենտրոն: ՆՏՎ-ն հաղորդում է, որ նոր կենտրոնն ստեղծվելու է Անօդաչու թռչող սարքերի  միջտեսակային կենտրոնի հիմքի վրա:

Կենտրոնում կսովորեն ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ գործադիր այլ իշխանությունների դաշնային կառույցների մասնագետները, որոնք իրենց պետական ավիացիայի կազմում ունեն անօդաչու թռչող սարքերի համալիրներ: «Ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարի վճռով ստեղծված  անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների անձնակազմի նախապատրաստումը   Անօդաչու թռչող սարքերի  միջտեսակային կենտրոնի հիմնական խնդիրն է: Ուսուցման համար կենտրոն է ուղեւորվում հատուկ ընտրված անձնակազմ», - Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է հեռուստաալիքը: