Բեյրութի մոտ գտնվող բանտային հոսպիտալում մահացել է «Ալ Քաիդայի»  հետ կապված ծայրահեղական «Աբդուլլահ Ազամի բրիգադ» խմբավորման  ղեկավար Մաջիդ ալ Մաջիդը, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը:

Նշվում է, որ նա տառապում էր երիկամային անբավարարությունից: Խմբավորման պարագլուխը Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ 2013թ. նոյեմբերի ահաբեկչության  պատասխանատուն էր:

Հիշեցնենք, Բեյրութի Բիր Հասան թաղամասում` Իրանի դեսպանատնից եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շիական խմբավորման գրասենյակից ոչ հեռու հզոր երկու պայթյուններ էին որոտացել, զոհվել էր 23 մարդ 146-ը` վիրավորվել: