Հալեպ քաղաքում սիրիական բանակի զինծառայողները մարտի են բռնվել ահաբեկիչների  խմբերի հետ, որոնք փորձում են հարձակում գործել  Սեիդ Ալի եւ Ալ Ամերիա թաղամասերի բնակիչների վրա: Գրոհայիններից շատերը ոչնչացվել կամ վիրավոր են, հայտնել է սիրիայի պետական հեռուստաալիքը: Ազ Զաբիդիա, Քադի Ասկար եւ Ալ Ջեզմաթիա թաղամասերում ահաբեկիչների  խմբեր են ոչնչացվել`զենքով եւ մարտական պարագաներով հանդերձ:

Հալեպ նահանգի  Քուիրս, Արբիդ, Ռասմ ալ Աբուդ, Քասքիս թաղամասերում եւ Կենտրոնական բանտի շրջակայքում բանակային ստորաբաժանումները ոչնչացրել եւ վիրավորել են տասնյակ ահաբեկիչների: Մաարեթ ալ Արթիկ, Ալ Մանսուր, Մայեր եւ  Հեյլյան թաղամասերում ահաբեկիչների մի քանի ավտոմեքենաներ են ջախջախվել, նաեւ զենք ու մարտական պարագաներ: