Նավթի գինը միջազգային բորսայում զգալի աճել է: Հուլիսի 31-ի տվյալներով՝ Լոնդոնի նավթային Brent ապրանքանիշը սեպտեմբերի համար նախատեսված նավթի մատակարարումը թանկացրել է մինչև 71.7 դոլար` մեկ բարելլի համար: Նյու-Յորքի սեպտեմբերյան գործարքներում WTI նավթը վաճառվում է 69.45 դոլարով:
Վերլուծաբանները նավթի գնաճը պայմանավորում են 2009թ. երկրորդ կիսամյակին ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի կրճատումով` մեկ տոկոսի չափով: Նավթի գնային համակարգի փոփոխության վրա ուղղակիորեն ազդել է նաև դոլարի արժեզրկումը համաշխարհային այլ արժույթների նկատմամբ:
Հուլիսի 29-ի դրությամբ նավթի միջազգային գները նվազել էին գրեթե 4 դոլարով: Դա այն բանից հետո, երբ պարզվեց, որ ԱՄՆ-ի նավթային պաշարները ավելացել են 5.1 միլիոն բարելլով, չնայած որ սպասվում էր հակառակը`1.2 միլիոն բարելլով կրճատում:



















