Ռուսաստանի Պենզենի մարզում խոշոր ավտոպատահարի զոհերի թիվը հասել է ութ մարդու: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Պենզենի մարզի ՆԳՆ ԳՎ-ի աշխատակից Պավել Բոլտիշեւը: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհի եւ 19 տուժածների մասին:
Ավտոբուսը, մեքենան եւ բեռնատարը բախվել են «Ուրալ» M-5 դաշնային ավտոմայրուղում` շաբաթ օրը, Սերի Կլյուչ գյուղի մերձակայքում:
Բոլտիշեւը հավելել էր, որ 19 տուժածներից վեցը տեղափոխվել են հիվանդանոց, մյուսներին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում:
Տուժածների շարքում կա երկու անչափահաս երեխա:
Դեպքի վայրում աշխատում են մարզի բոլոր օպերատիվ ծառայությունները: Վթարի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են:





























