Եգիպտոսում փրկել են ռուսաստանցի մի խումբ զբոսաշրջիկների: AP-ը հայտնում է, որ եգիպտացի փրկարարները Կարմիր ծովում խորտակված նավից տարհանել են ռուսաստանցի մի խումբ զբոսաշրջիկների:
Տվյալ տեղեկությունը տարածել է Եգիպտոսի անվտանգության ծառայությունը: Ռուսաստանցի զբոսաշրջիկների նավը փոթորկի մեջ էր հայտնվել: Փրկվել է 19 ուսաստանցի:
Սաֆագայի նավահանգստից մեկնած «Mary Lou» զբոսանավը ուժեղ փոթորկի մեջ էր հայտնվել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուժեղ ալիքների եւ քամու հետեւանքով նավի մեջ ջուր էր լցվել, այնուհետեւ նավը շրջվել էր: Նավում եղել է 30 մարդ` 19 ռուսաստանցի եւ 11 եգիպտացի, ներառյալ անձնակազմը: Ռուս զբոսաշրջիկները մտադրվել էին Կարմիր ծովում դայվինգով զբաղվել:





























