Հնդկաստանում Դելիի նոր գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը հրաժարվել է քաղաքի ղեկավարության կողմից իրեն հատկացված նստավայրից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քեջրիվալին առաջարկել էին տեղափոխվել երկհարկանի շքեղ տուն` 800 քմ ընդհանուր մակերեսով եւ հինգ ննջասենյակներով: Սակայն նախարարը եւ նրա կուսակցությունը, ինչպես նաեւ քաղաքական հակառակորդները քննադատել էին նման ընտրությունը: Քեջրիվալը պահանջել էր իր համար ավելի փոքր նստավայր ընտրել:
Նրա «Աամ Աադմի» («Պարզ մարդու կուսակցություն») կուսակցությունը Դելիում իշխանության էր եկել կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ: Քեջրիվալը խոստացել էր վերջ տալ հնդկական քաղաքականության մեջ տիրող «VIP-մշակույթին»:





























