Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 4-ին ՆԳՆ-ում կադրային մի շարք փոփոխություններ է կատարել:  

Մասնավորապես, աշխատանքից եւ զինվորական ծառայոթյունից ազատվել են.

- ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատարության կարեւոր պետական կառույցների, հատուկ եւ զինվորական բեռների պահպանության բաժնի պետ, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Բոլախնինը;

- ՆԳՆ ներքին զորքերի Կենտրոնական մարզային հրամանատարության զորքերի հրամատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Միլեյկոն: 
Միաժամանակ վճռվել է.

-ոստիկանության գեներալ-մայոր Իգոր Զինովիեւին նշանակել ՆԳՆ ԳՎ-ի Մոսկվայի վարչության պետ; 

- գեներալ-մայոր Պավել Բոբկովին նշանակել ՌԴ ՆԳՆ ՌՕԳՀ-ի մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ;

- գեներալ մայոր Սերգեյ Բոյկոյին նշանակել շտաբի պետ` ՌԴ ՆԳՆ-ի Արեւելյան զորքերի հրամանատարի տեղակալ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այլ նշանակումներ էլ են կատարվել: