Քաբուլի դիվանագիտական  թաղամասում պայթյուն է որոտացել, որից հետո անհայտ անձինք փորձել են հարձակվել պետական զինծառայողների շարասյան վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարձակումը կատարվել է ռազմակայանի անցակետի հարեւանությամբ: Ականատեսները պատմում են, որ պայթյունից հետո սիրենայի ձայն է լսվել, իսկ  շրջակայքում ուղղաթիռներ են սկսել թռչել:  Ներկայումս զոհերի մասին ոչինչ հայտնի չէ: Դեպքի վայր են տեղափոխվել ՆԱՏՕ-ի անվտանգության զորքերը: