Վաշինգթոնը չի դիտարկում իր զորքերը կրկին Իրաք վերադարձնելու հնարավորությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Երուսաղեմում՝ նախքան Հորդանան ու Սաուդյան Արաբիա մեկնելը: Ինչպես սպասվում է, արդեն կիրակի Քերրին կրկին կվերադառնա Իսրայել ու Պաղեստին, որպեսզի շարունակի խորհրդակցությունները՝ կապված խաղաղ բանակցությունների առաջխաղացման հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ իրաքյան կառավարական զորքերը ու դրանց հարող ինքնապաշտպանական սունիական ուժերը կկարողանան բարոհաջող կերպով պայքարել ահաբեկչական «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, որը «Ալ-Քաիդայի» տարածաշրջանային բաժանմունքն է:
ԱՄՆ-ն Իրաքից իր զորքերն ամբողջությամբ դուրս է բերել 2011-ի դեկտեմբերին:





























