ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես նվեր իր տիկնոջը՝ Միշելին, մենակ է թողել Հավայան կղզիներում՝ ընկերների հետ հանգստանալու: Այս մասին հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսսը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նախագահի ներկայացուցիչը պարզաբանել է, որ առաջին տիկին Միշել Օբաման փոխանակ ամուսնու հետ տուն վերադառնալու՝ երկու դուստրերի հետ մնացել է Հավայան կղիզներում, որտեղ ընտանիքը հանգստանում էր վերջին երկու շաբաթների ընթացքում: Դա տիկնոջ ծննդյան օրվա նվերի մի մասն է: Նրա ծննդյան օրը հունվարի 17-ին է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես գործակալությունն է նշում, արձակուրդի ժամանակ Օբաման բազմիցս գոլֆ է խաղացել ու մասնակցել տարաբնույթ ընթրիքների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի ու տիկնոջ հնարավոր ամուսնալուծության մասին լուրեր էին տարածվել:





























