Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավարեւմտյան է՝ 1-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0-2:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Կոտայքում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Գեղարքունիքում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Լոռիում. գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+6,
Տավուշում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -4-7,
Արարատում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,
Արմավիրում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2-5,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +1+6,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +1+6,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5:





























