Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը կարծում է, որ մոր վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին շաբաթ օրը նա հայտարարել է Կիեւում Ազգային դիմադրության շտաբի մամուլի կենտրոնում:
«Նա արդեն երկուս ու կես տարի է մաքուր օդի դուրս չի եկել, նրան մեկուսի են պահում: Անհնար է նաեւ վիրահատության անցկացումը: Նա նաեւ չի քայլում հացադուլից հետո, նա շատ թույլ է»,-հայտարարել է Եվգենիա Տիմոշենկոն, փոխանցում է «Սեգոդնյան»:





























