Բանգլադեշում խորհրդարանական ընտրությունների դեմ բողոքողները հրկիզվող հեղուկով շշեր են նետել ավելի քան երկու հարյուր ընտրատեղամասերում: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը:

Բախումների ընթացքում զոհվել է  11 մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Բանգլադեշի առաջատար ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին եւ կոչ էր արել իր կողմնակիցներին բոյկոտել քվեարկությունը: Այսպիսով, վերջինիս կողմից բոյկոտից հետո 300 ընտրատեղամասերից 153-ում մնում է միայն մեկ թեկնածու: