Ինչպես հաղորդում է ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, երկրի հյուսիս-արեւելյան որոշ շրջաներում սպասվում է մինչեւ -50°C ցուրտ: Ջերմաստիճանի նվազում սպասվում է Մինեսոտա, Վիսկոնսին, Հյուսիսային Դակոտա ու Այովա նահանգներում:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ անոմալ եղանակը կպահպանվի մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը: Նրանք այդ տարածաշրջանում ջերմաստիճանի անկումը կապում են հյուսիսից եկած ցիկլոնի հետ, հաղորդում է
Հիշեցնենք, որ սառնամանիքների զոհ է դարձել արդեն տասնհինգ մարդ: Մարդկանց մահացության դեպքեր են գրանցվել Միչիգան, Քենթուկի, Ինդիանա, Իլլինոյս, Նյու Յորք ու Փենսիլվանիա նահանգներում:





























