Տոնական օրերին սահմանին մեկ օրվա ընթացքում հակառակորդը երկուսից երեք տասնյակ անգամ խախտում է հրադադարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ հրադադարի խախտումների տարբերությունը շատ մեծ չէ՝ հավելելով, որ բարեբախտաբար հրադադարի խախտման արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան:
«Բայց նորից եմ կրկնում, որ նախորդ տարիների համեմատ ոչ ավելացել են, ոչ պակասել կրակոցները: Գրեթե նույն պարբերականությամբ են հնչում»,- ավելացրեց Արծրուն Հովհաննսիյանը:





























