Ամերիկյան Նյու Յորք նահանգը ծրագրում է թույլ տալ ծանր հիվանդներին օգտագործել մարիխուանան, հաղորդում է New York Times-ը: Սպասվում է, որ նահանգապետը՝ դեմոկրատ Էնդրյու Կուոմոն, ով երկար ժամանակ ընդդիմանում էր բժշկական մարիխուանայի օրինականացմանը, այդ մասին կհայտարարի հաջորդ շաբաթ: ԱՄՆ քսան նահանգներ արդեն այդ ուղիով են ընթանում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նախորդ շաբաթ Քոլորադոն դարձել է երկրի առաջին նահանգը, որը թույլ է տվել աճեցնել, վաճառել ու օգտագործել մարիխուանան՝ ռեկրեացիոն նպատակներով: Վաշինգթոն նահանգում, ինչպես ենթադրվում է, մարիխուանան կօրինականացվի 2014-ին:

Ըստ որում, ԱՄՆ դաշնային օրենքների համաձայն՝ մարիխուանայի անգամ ամենափոքր քանակությունը նախկինի պես ապօրինի է համարվում: