Օմսկի մարզում տղամարդուն կասկածում են որդեգիր աղջկան բռնաբարելու ու ոստիկաններին ընդդիմանալու մեջ: Նախնական քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը, որի ընտանիքում յոթ որդեգրված երեխա է մեծացել, երկու անգամ բռնաբարել է 16-ամյա աղջկան: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Այն բանից հետո, երբ նրա գործողությունների մասին հայտնի է դարձել, նա իր վրա բենզին է լցրել ու փորձել հրկիզվել: Նա դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, որոնք փորձել են խլել բենզինի տարան, եւս հեղուկ է լցրել, որից հետո էլ այրել է: