Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլին կմասնակցեն երեք ընդդիմադիր ուժերի առաջնորդները: Այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, հաղորդում է RuTVI.ua-ն:
Յացենյուկը նաեւ հիշեցրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է ու պետք է կյանքի կոչվի: Համաձայնագրում հստակորեն ձեւավորվել է հետեւյալ մոտեցումը. առաջին փուլում ընդդիմության բոլոր թեկնածուները անհատական կերպով են ներկայանալու, երկրորդում՝ նա, ով առավելագույն արդյունքի կհասնի, կստանա բոլոր ընդդիմադիր ուժերի աջակցությունը:





























