Տյումենում հունվարի մեկին հանրակացարանի առաջին հարկի պատշգամբում նորածին տղայի են գտել՝ ցրտահարման նախանշաններով, հաղորդում է Տյումենի մարզի ՔԿ մամուլի ծառայությունը: Հայտնի է դարձել, որ փոքրիկի քաշը երկու կիլոգրամից էլ քիչ է եւ նա ծնվել է 37-38 շաբաթական: Նորածնին մարզային հիվանդանոց են տեղափոխել: Քննիչները պատշգամբից առգրավել են սրբիչ, սավան ու արյունոտ ներքնակ: Քրեական գործ է հարուցվել: Որոնվում են հանցագործության հեղինակները, փոխանցում է Infosmi.net-ը: