Ուկրաինայի Օդեսայի երկրամասում Լենինի հուշարձանի միտումնավոր ոչնչացման ապացույցներ իրավապահները չեն հայտնաբերել, հուշարձանն ընկել է պատվանդանի ինքնավերման պատճառով, հայտնել է ՆԳ վարչությունը:
Միլիցիան շաբաթ հայտնել էր, թե անհայտ անձինք հունվարի 4-ի գիշերը ավերել են Լենինի հուշարձանը Օդեսայի երկրամասի Նիկոլաեւյան շրջանում: Փաստի առիթով քրգործ էր հարուցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախաքննության շրջանակներում իրավապահները պարզել էին, որ 1,8 մետր բարձրությամբ հուշարձանը կանգնեցված է եղել ցեմենտե պատվանդանի վրա: Հուշարձանը բաղկացած էր երեք մասից՝ պատրաստված գիպսի խառնուրդից, եւ իրար միացված են եղել սոսնձով:





























