Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս վեցը տեղափոխվել են հիվանդանոց Ինդոնեզիայում ամանորյա տոնակատարությունների ժամանակ ինքնաշեն ալկոհոլից թունավորման պատճառով:

Թունավորման զոհերը արակ էին օգտագործել Մոջոկերտո քաղաքում, Արեւելյան Ճավա նահանգում: «Կասկածում ենք, որ խմիչքները այլ նյութերի հետ խառնված են եղել»,- ավստրալական AAP գործակալությանն ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկաններն առգրավել են մի քանի տասնյակ շիշ, հարցաքննել վաճառականներին: Առայժմ հայտնի չէ տուժածների ինքնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: