Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը եւ թագուհի Սիլվիան չեն ժամանելու Նորվեգիա՝ Սահմանադրության 200-ամյակի միջոցառումներին մասնակցելու: Շվեդական թագավորական ընտանիքը պաշտոնական հրավերը ստացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդից, սակայն հրաժարվել է այցից:

Շվեդիայի թագավորի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Կարլ Գուստավը չի այցելում այլ երկրներում կազմակերպվող միջոցառումներին: Միաժամանակ չի հստակեցվել, թե մայիսի 17-ին այլ պլաններ ունի թագավորը, թե ոչ: