Թունիսի ազգային ասամբլեան հաստատել է երկրի նոր սահմանադրության հոդվածը, որով կանանց իրավունքները հավասարեցնելու են տղամարդկանց իրավունքներին:
«Բոլոր տղամարդիկ եւ կանայք հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունեն եւ հավասար են օրենքի առջեւ»,- ասվում է 20-րդ հոդվածում: Սեռային հավասարությանը կողմ է քվեարկել ասամբլեայի 169 անդամներից 159-ը, հաղորդում է Agence France-Press-ը:
Չնայած Թունիսում իսլամը մեծ դեր ունի, նոր սահմանադրությամբ երկիրը հրաժարվում է շարիաթից:
Նոր սահմանադրության առաջին նախագիծը հրապարակվել էր 2013թ. ապրիլին, իսկ համաժողովրդական քվեարկությունը կայանալու է 2014թ. սկզբին:





























