Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Արսեն Ավակովը փոխարինել է պատգամավոր Անդրեյ Պարուբիային Կիեւի Մայդանի պարետի պաշտոնում: Այդ մասին Ավակովը գրել է Facebook-ի իր էջում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Պարուբիան արդեն Լվով է մեկնել, եւ փոփոխությունը պատճառաբանել է բուժվելու ցանկությամբ: «Բացակայության ընթացքում պաշտոնը թողել եմ իմ զինակից եղբորը: Արսենը Մայդանում է առաջին օրերից, լավ զգում եւ հասկանում է Մայդանը: Մենք մշտական շփման մեջ են»,- գրել է նա:





























