Առնվազն 356 մարդ է թունավորվել Ճապոնիայում սառեցված ուտելիքների պատճառով:

Տուժածների մոտ թեթեւ թունավորման ախտանշաններ են նկատվել: Նրանք բոլորն էլ օգտագործել են Maruha Nichiro Holdings Inc ընկերության կիսաֆաբրիկատները:

2013թ. դեկտեմբերին արտադրողը որոշում էր կայացրել ետ կանչել 6,4 մլն փաթեթ, երբ բողոքներ էր ստացել, թե պարունակությունից բենզինի կամ մեքենայի յուղի հոտ է գալիս: Ընկերությունը պարզել է, որ ապրանքն արտադրվել է Գումմա պրեֆեկտուրայի նույն գործարանում: Պարզվել է, որ սնունդի մեջ կարբոֆոս է ընկել, որը գյուղատնտեսության մեջ օգտագործվում է միջատների դեմ պայքարում: