Ուկրաինայի Անդրկարպատների մանկական հիվանդանոց է տեղափոխվել 7 տարեկան երեխա՝ սամոգոնային թունավորմամբ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Ծնողների խոսքով, երեխան արթնացել է եւ ցանկացել է ջուր խմել: Սառնարանում տեսնելով հանքային ջրի շիշը, նա մոտ 100-150 գրամ խմել է եւ վերադարձել անկողին: Երեխային հինգ օր բուժել են իր բնակավայրում, հետո տեղափոխել Անդրկարպատների հիվանդանոց: