Թուրքական իշխանությունները Անկարայի ոստիկանությունից 350 սպայի են հեռացրել, հաղորդում է թուրքական The Hurriyet Daily News թերթը՝ վկայակոչելով Doğan տեղեկատվական գործակալությանը: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, այդ քայլը կառավարության պատասխանն է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմնակիցների նկատմամբ հետաքննությանը:
Աշխատանքից հեռացված ոստիկանները աշխատում էին ստորաբաժանումներում, որոնք մասնագիտացված են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, ֆինանսական ու կիբերհանցագործությունների, մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաեւ հետախուզությունում: Մոտ 80-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ: Մասնավորապես, նրանց թվում էր Անկարայի փոխոստիկանապետը: Ոստիկանության մոտ 250 նոր սպաներ արդեն նշանակվել են թափուր պաշտոններում:





























