Ճապոնական «Տիկյու» հետազոտական նավը Խաղաղ օվկիանոսի հատակին 3058մ խորության հորատանցք է փորել ու գերազանցել է սեփական ռեկորդը՝ 2466մ, որը սահմանել էր 2012թ.-ին, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Հետազոտությունն անցկացվում է Վակայամա(Հոնսյու կղզու վրա) վարչական մարզի ափամերձ գոտուց 75 կմ արեւելք: Բաց օվկիանոսի պայմաններում խորը հորատման համար անհրաժեշտ բոլոր արդիական սարքավորումներով հարստացված «Տիկյուի» անձնակազմից նոր ձեռքբերման համար ավելի քան երկու ամիս է պահանջվել: Արդյունքում ստացված տվյալները մեծ հետաքրքրություն են ներկայացնում սեյսմոլոգների համար, ովքեր ակնկալում են մանրամասն հետազոտել օվկիանոսի այդ շրջանում սկսվող Նանկայ բեկվածքը: Սա հսկայական ճեղք է Խաղաղ օվկիանոսի հատակին, որն անցնում է Ճապոնիայի արեւելյան ափերով, համարվում է հզոր ու ավերիչ երկրաշարժերի պոտենցիալ օջախ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Տոկյուի» մասնագետները մտադիր են կանգ չառնել ձեռք բերածի վրա ու շարունակել հորատումը: Սպասվում է, որ ընթացող տարվա ավարտին հորտանցքի խորությունը կկազմի 5200 մետր: Մարդու կողմից երբեւէ ամենախորը հանդիսացողԿոլյան հորատանցքի խորությունը կազմում է 12262 մետր, սակայն տարբերվում է նրանով, որ փորվել է ցամաքի վրա: