Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավարեւմտյան է՝ 1-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -7-9, վաղը ցերեկը՝ -3-5:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 4-9,

Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,

Լոռիում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3+2,

Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -4-7, 

Արարատում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3-7,

Արմավիրում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3-7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  +1+6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +1+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5: