Ռուս հանցավոր աշխարհը կարճատեւ լռությունից հետո նոր պատերազմի է պատրաստվում: Դա կապված է 2014թ.-ի գարնանը ամենաազդեցիկ «օրենքով գողերից»  Զախարիա Քալաշովի՝ մականունը Շաքրո Մոլոդոյ, Ռուսաստան վերադարձի հետ, ով այժմ Իսպանիայում իր երկարաժամկետ պատիժն է կրում: Այս պահին նա Ասլան Ուսոյանի սպանությունից հետո ռուսական մաֆիայի «ղեկավարաց ղեկավարի» թափուր մնացած պաշտոնի համար առաջին հավակնորդն է: Նրա ժամանումն ամենեւին էլ չի ուրախացնում սլավոնական գանգստերներին, որոնք քրեական աշխարհում գրեթե առաջնորդող դիրքերում էին, ինչպես նաեւ նորելուկ «օրենքով գողերին», ում Շաքրոն սպառնում է զրկել «տիտղոսից»: Եթե առաջինների հետ Քալաշովը համաձայնության գալու հնարավորություն ունի, ապա երկրորդների դեպքում ՝ ոչ, գրում է «Ռոսբալտը»:

2012թ.-ի հունվարին դիպուկահարը Մոսկվայում կրակեց ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի(Դեդ Հասան) վրա: Այդպես նրա համար ավարտվեց հակամարտությունը միավորված ընդդիմադիր «օրենքով գողերի» դեմ, որոնց գլխավորում են Տարիել Օնիանին(Տարո), Մերաբ Ջանգվելաձեն(Մերաբ Սուխումսկի), Ջեմալ Միքելաձեն(Ջեմո) եւ Ռովշան Ջանիեւը(Ռավշան Լյանկորանսկին):

Դեդ Հասանի մահից «ընդդիմությունը» ոչինչ չշահեց: Ուսոյանից հետո մնացած «դրոշն» իրենց ձեռքը վերցրեցին մերձավորներն ու հարազատները, ովքեր սկսեցին «օծել» տասնյակ պոտենցիալ կողմնակիցների: Այդ կերպ հակառակորդների թվում անհավասարություն տիրեց: Արդյունքում Ուսոյանի մահը չիգնեց Մերաբին, Տարոյին ու Կոյին դառնալ ռուսական մաֆիայի առաջնորդներ: Այսօր այդ ծրագրերը միանգամայն մշուշապատ են թվում. «ընդդիմության» առաջնորդները կամ ազատազրկված են, կամ ստիպված են թաքնվել:

Երբ վարձու մարդասպանը կրակեց Ասլան Ուսոյանի վրա, նրա տեղը փորձեցին զբաղեցնել մի խումբ «օրենքով գողեր», ովքեր Դեդ Հասանի շրջապատում էին գտնվում: Խոսքը նրա երկու զարմիկների՝ Դմիտրի Չանտուրիայի(Միրոն) եւ Թեյմուրի Մերզոեւի մասին է(Թիմուր Սվերդլոնսկի), ինչպես նաեւ Վալերի Ֆարիզովը(Վարելա Քուրդ), Գելա Կաարդավան(Գելա): Սակայն նրանց մոտ չստացվեց համաձայնության գալ:

Դեդ Հասանի հետնորդներից ամենաակտիվը Գելա Կարդավան էր: Կարճ ժամանակում նա մի քանի տասնյակ գանգստերների «օծեց»՝ այդ կերպ ստեղծելով «օրենքով գողերի» իր անձնական բանակը: Մինչեւ այժմ Ուսոյանի կլանի նոր առաջնորդը փաստացի Կարդավան էր: Սակայն իրավապահները կասկածներ ունեն, որ Գելան ինքնուրույն գործող կերպար է: Նրանց խոսքով՝ վերջինիս թիկունքում Լաշա Շուշանշվիլիի(Լաշա Ռուսթավսկի) ստվերն է երեւում: Նա Զախարիա Քալաշովի մտերիմ ընկերներից մեկն է, հանդիսանում էր Ասլան Ուսոյանի «աջ ձեռքը», մինչեւ 2009թ.-ին Լաշային չարտաքսեցին Ռուսաստանից՝ արգելելով 5 տարվա ընթացքում երկիր մուտք գործել:

Կովկասյան քրեական կլանները դեռ ստիպված են սպասել հարկադրյալ արտերկրում: «Ընդդիմությունը» հաստավել է Թուրքիայում, Ուսոյանի մտերիմ «օրենքով գողերը»՝ Հունաստանում: Սակայն արդեն 2014թ.-ին պատկերը կարող է փոխվել: Սլավոն «օրենքով գողերի» համար իրավիճակը ձեռնտու է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Հայտնի է, որ Օլիմպիական խաղերի նախօրեին ռուսաստանյան հատուկ ծառայությունները քրեական աշխարհում համապատասխան աշխատանքներ են իրականացրել: Յուրաքանչյուր կովկասցի «օրենքով գող», ով փորձում էր իր շուրջն աղմուկ բարձրացնել, կամ հայտնվում էր ճաղերի ետեւում, կամ արտաքսվում էր երկրից: Սակայն արհեստականորեն զսպել հանցավոր միջավայրում տեղի ունեցող գործընթացները բարդ է ու վտանգավոր: Ազդեցիկ առաջնորդի բացակայությունը կարող է հիմք հանդիսական զանազան «խմբավորումների» ի հայտ գալու համար, որոնց համար «հեղինակություններ» չեն լինի ու վերահսկել նրանց անհնար կլինի: Բացի այդ հատուկ ծառայությունների համար ակներեւ է, որ նման առաջնորդ վաղ թե ուշ պետք է հայտնվի: Հիմանական թեկնածուն Զախարիա Քալաշովն է:

2014-ին ավարտին է մոտենում Շաքրո Մոլոդոյի ազատազրկումը, որին ենթարկվել է Իսպանիայում կազմակերպված հանցավորության ու փողերի «լվացման» համար: Մինչ այդ Վրաստանում գործարար Ալեքս Քրեյնի առեւանգման ու սպանության համար նրան հեռակա դատապարտել էին 18 տարվա ազատազրկման:

Ամանորյա տոներից առաջ  ռուսաստանյան իրավապահ մարմինները իսպանացիների հետ համաձայնության հասան, որ Շաքրո Մոլոդոյը պատի-ը կրելուց հետո Մոսկվա կվերադառնա: Հնարավոր է նրան արտաքսեն որպես անլեգալի: Ինչ-որ ժամանակ նա ստիպված կլինի գտնվել նաեւ արտաքսման ենթարկվածների համար նախատեսված բանտում:

Իհարկե, Ռուսաստանում Քալաշովին հեշտ կյանք չի սպասվում: Նա ստիպված կիլինի ապացուցել, որ արժանի է լինել առաջնորդ:

Սլավոն «օրենքով գողերն» անհանգիստ են, որ նրա հայտնվելուն պես կզրկվեն քրեական աշխարհում ունեցած մենաշնորհից: Քալաշովը կարող է ակնկալել միայն Տյուրիկի աջակցությունը, ում հետ նախքան ձերբակալությւոնը լավ հարաբերություններ է ունեցել: Նրանց կապը կարող է դառնալ ամենաազդեցիկը հանցավոր աշխարհում:

Ընդ որում, Քալաշովին կարող է վտանգ սպառնալ վերջերս «օծված» օրենքով գողերից: Կարծիք է շրջանառվում, որ ազատ արձակվելուն պես նա կարող է զանգվածաբար զրկել «տիտղոսներից» նրանց, ովքեր արժանի չեն կոչվել «օենքով գող»: Ինքը Շաքրոն է առիթ տվել այդպես կարծելու: Այդ դեպքում նա կարող է թշնամիներ կուտակել, ովքրե հերթ կկանգնեն նրա հետ հաշիվները մաքրելու համար: